2024. Հունիս. 05 - 2024. Հունիս.11, Գյումրի
«Օդագնացներ» Թռչող Սարքերի Տեխնոլոգիական ճամբար
Գյումրիի «ՄԻՏ» կրթական կենտրոնում անցկացված տեխնոլոգիական ճամբար 40 պատանու համար՝ Հայաստանի բոլոր մարզերի 10 համայնքներից։
ԱվելինՃԱՄԲԱՐԻ ՄԱՍԻՆ
Հուլիսի 5-ից 11-ը Գյումրի քաղաքի «ՄԻՏ» կրթական կենտրոնում տեղի ունեցավ «Օդագնացները» տեխնոլոգիական ճամբարը, որին մասնակցեց 40 պատանի Հայաստանի բոլոր մարզերի 10 համայնքներից։
Ճամբարի նպատակն էր Հայաստանի համայնքներում ձևավորել թռչող սարքեր պատրաստող և կառավարող թիմեր։ Ճամբարում պատանիները ունեցան ոչ միայն մասնագիտական դասընթացներ, սեմինարներ, այլև ձեռք բերեցին գոյատևման և թիմային աշխատանքի ուժեղ հմտություններ։ Հանդիպեցին տեխնոլոգիական ոլորտի մի շարք ներկայացուցիչների հետ։
7 օր անց բոլոր մասնակիցները կարողացան ինքնուրույն պատրաստել և կառավարել թռչող սարքեր։ Ճամբարի ավարտին տեղի ունեցավ ատեստավորում, որի ընթացքում համեմատական կարգով գնահատվեց թիմերի աշխատանքը և երեխաների անհատական թռիչքը ՍՈւ-27 մոդելով։ Ատեստավորման ավարտին բոլոր թիմերը ստացան թռչող սարքերի նվեր փաթեթներ՝ հետագայում իրենց համայնքներում այլ մոդելներ պատրաստելու նպատակով։